Ուկրաինայի առաջարկները ենթադրում են, որ Ռուսաստանի Դաշնությունը դեմ չէ ԵՄ-ին երկրի անդամակցությանը։ Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտնել է Ուկրաինայի հետ բանակցություններում Ռուսաստանի Դաշնության պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, գրում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ ուկրաինական կողմը խնդրում է, որ Ռուսաստանի հետ համաձայնագրի վերաբերյալ վերջնական որոշումը կայացվի երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպման ժամանակ։