Եվրահանձնաժողովը (ԵՀ) առաջարկում Է հատուկ առեւտրական երթուղիներ սահմանել Լեհաստանի եւ Ուկրաինայի միջեւ՝ փորձելու համար նվազեցնել հակամարտության ազդեցությունը գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումների շղթայի վրա: Մարտի 30-ին այդ մասին հայտնել Է իսպանական ABC թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Թերթի տեղեկատվությամբ՝ գյուղատնտեսության հարցերով եվրակոմիսար Յանուշ Վոյցեխովսկին ասել Է, որ «ԵՀ-ն պատրաստ Է կազմակերպելու այդ «կանաչ» միջանցքները», որպեսզի Ուկրաինան կարողոնա Բալթիկ ծովով պարեն արտահանել Լեհաստանի նավահանգիստներից: Նա նաեւ հարցը քննարկել Է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկիի հետ: «Նա ինձ հավաստեց, որ պատրաստ Է հնարավորինս ամեն ինչ անելու Ուկրաինային աջակցելու համար»,- ճշտել Է Վոյցեխովսկին:
Նշվում Է, որ ԵՀ-ի առաջարկած ուղիները նաեւ կարող են ծառայել Եվրոպայից Ուկրաինա սննդամթերքի առաքման համար: Ըստ որում եվրակոմսարը հավաստացել Է, որ այս պահին առաջնահերթ խնդիրը պետք Է մնա օգնությունն ուկրաինացի փախստականներին: Նա պարզաբանել Է, որ ներկայիս հանգամանքներում բոլոր առեւտրային փոխադրումները մինչեւ Լեհաստանի սահման «մեծ ռիսկի հետ կապված գործունեություն» կլինեին։