Չինաստանում մեկնարկել են Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Չինաստանի արտգործնախարար Վան Իի բանակցությունները։ Այս մասին չորեքշաբթի Telegram-ում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ռուսաստանը, Չինաստանը և համախոհները միասին կշարժվեն դեպի բազմաբևեռ և արդար աշխարհակարգ՝ հետևելով «միջազգային հարաբերությունների պատմության լուրջ փուլի» արդյունքներին, ասել է Լավրովը։