Ուկրաինան, ըստ էության, համաձայնել է Ռուսաստանի սկզբունքային պահանջներին: «Ռիա Նովոստի»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ռուսական պատվիրակության ղեկավար, նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին «Россия 24» հեռուստաալիքի եթերում։
Նա ընդգծել է, որ Կիևը փոխանցել է թղթի վրա ամրագրված հավանական համաձայնագրի թեզերը, որոնք նախատեսում են ՆԱՏՕ-ին անդամակցելու մերժում, երկրի ոչ դաշնակցային կարգավիճակի ամրագրում, միջուկային զենքի մերժում, ինչպես նաև՝ դրա տիրապետում և ձեռքբերում, հրաժարում զանգվածային ոչնչացման զենքերի այլ տեսակների մշակումից, երկրում օտարերկրյա ռազմակայաններ և ռազմական կոնտինգենտներ տեղակայելուց: