Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հրամանագիր է ստորագրել ոչ բարեկամ երկրների հետ գազի առևտրի կանոնների մասին, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նա ընդգծել է, որ գազամատակարարման հարցում Ռուսաստանը բարեգործությամբ չի զբաղվի։
«Մեզ ոչ ոք անվճար ոչինչ չի վաճառում, մենք էլ բարեգործություն չենք անելու, այսինքն՝ գոյություն ունեցող պայմանագրերը (գազը ռուբլով չվճարելու դեպքում) կդադարեցվեն»,- ասել է ՌԴ նախագահը։