Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ գործող նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ասել է, որ հայկական կողմից հնչում են դրական ազդակներ։
«Կուզեինք ենթադրել, որ դա այդ հարցի առնչությամբ Հայաստանի լուրջ մոտեցման դրսևորում է։ Այս դեպքում մենք պատրաստ ենք, ժամանակն է իրական քայլեր ձեռնարկելու։ Հուսով ենք, որ արդյունքները տեսանելի կլինեն մոտ ապագայում»,- ասել է նա։