Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի հանդիպումը կարող է կայանալ Ստամբուլում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Պարոն Զելենսկին դրական կարծիք ունի, և հուսով եմ, որ պարոն Պուտինը նույնպես դրական կարծիք կունենա։ Եթե մենք կարողանանք Ստամբուլում գագաթաժողով անցկացնել, ապա մենք շատ ուրախ կլինենք»,- ասել է Թուրքիայի նախագահը։