Հեղուկացված գազի չինացի ներմուծողները պլանավորում են ռուսական հեղուկացված բնական գազը (ՀԲԳ) գնել զեղչով: Ապրիլի 4-ին այդ մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Գործակալության տվյալներով՝ Չինաստանի խոշորագույն պետական ընկերությունները, որոնց թվում են Sinopec-ը եւ PetroChina-ն, բանակցություններ են վարում մատակարարների հետ մեծ զեղչով հեղուկացված բնական գազի կանխիկ խմբաքանակների գքման շուրջը: Ինչպես ճշտում է աղբյուրը, որոշ ներմուծողներ դիտարկում են Ռուսաստանի ֆիրմաների օգտագործման հնարավորությունը դրանց անունից ՀԲԳ-ի գնման հայտամարցույթներին մասնակցելու համար, որպեսզի այլ երկրների կառավարություններից թաքցնեն ՌԴ-ից գազի մատակարարումների՝ իրենց պլանները: Բացի դրանից. ընկերությունները նաեւ մտադր են ձեռնպահ մալ մեծ գնումներից:







