Երկուշաբթի, 9 Դեկտեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

Դատախազություն․ Կալանավայրերում մատուցվող սննդի որակի վերաբերյալ էական խախտումներ են հայտնաբերվել

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Ինչպես արդեն տեղեկացվել է, ՀՀ դատախազությունը 2021թ. ընթացքում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության բնագավառում կատարել է մեծաքանակ ստուգումներ և ուսումնասիրություններ: Դրանք վերաբերել են ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) գտնվող անձանց պահման պատշաճ պայմանների, առողջության պահպանման, արտաքին հաղորդակցության ապահովման իրավունքների պաշտպանությանը:   

ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից 2021թ. ուսումնասիրվել է նաև ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում պահվող անձանց օրգանիզմի կանոնավոր կենսագործունեության համար պետության հաշվին անհրաժեշտ սննդով ապահովված լինելու, ՀՀ կառավարության կողմից սահմանված օրական միջին չափաբաժիններով սնունդ հատկացնելու ընդհանուր վիճակը: Արդյունքում բացահայտվել են խախտումներ:

Մասնավորապես, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության և ՍՊԸ-ի միջև կնքված՝ ՔԿՀ-ների կարիքների համար սննդի պատրաստման ծառայությունների մատուցման պետական գնման պայմանագրի համաձայն՝ ընկերությունը 2021թ. պարտավորվել էր ապահովել ՀՀ ԱՆ 12 ՔԿՀ-ներում պահվող անձանց համար թարմ, որակյալ սննդի պատրաստում և մատուցում: Պայմանագրին կից հավելվածով սահմանված տեխնիկական բնութագրի համաձայն՝ նախօրոք հաստատված ճաշացուցակով սնունդը պետք է լինի բազմազան, որակյալ և սննդի միջին օրական էներգետիկ արժեքը պետք է ապահովի նվազագույնը՝ 2800 կիլոկալորիա:

2021թ. դեկտեմբերին ՀՀ ԱՆ 3 ՔԿՀ-ներում ՀՀ գլխավոր դատախազության նշված վարչության դատախազների կողմից ՀՀ սննդամթերքի անվտագության տեսչական մարմնի աշխատակիցների մասնագիտական աջակցությամբ բոլոր սննդատեսակներից կատարված նմուշառման, դրանց հետագա հետազոտման արդյունքում պարզվել է, որ սննդի էներգետիկ արժեքը էականորեն, շատ դեպքերում բացասական առումով ավելի քան 50%-ով տարբերվում է սահմանված սննդի էներգետիկ արժեքից: Նաև էական տարբերություններ են աձանագրվել տարբեր ՔԿՀ-ներ մատակարարված միևնույն սննդամթերքի կալորիականության չափերի միջև:

Այսինքն` գրանցվել է անազատության մեջ գտնվելու ընթացքում անձանց կանոնավոր կենսագործունեության համար անհրաժեշտ սննդով ապահովելու իրավունքի խախտում, քանի որ ՔԿՀ-ներում պահվող անձանց սննդով ապահովելու նպատակով պետության կարիքների համար հատկացված գումարի դիմաց մատակարարվել է սահմանված չափորոշիչներից էականորեն տարբերվող սնունդ: Ընդ որում՝ այդ պայմաններում հատկացված սննդի գնային բաղադրիչի նվազում տեղի չի ունեցել:

Քանի որ վերջինս կարող է պայմանավորված լինել նաև հնարավոր չարաշահումներով, խարդախության եղանակով գույքի հափշտակության առերևույթ հատկանիշների առկայությունը պարզելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ հայտնաբերված խախտումների վերաբերյալ նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանություն` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ընթացքը լուծելու համար:

Հայտնաբերված խախտումների վերաբերյալ  նախապատրաստված նյութերով ձեռք բերված փաստական տվյալներով ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե: Խախտումների պատճառները պարզելու, տեղ գտած թերությունները հետագայում բացառելու, ինչպես նաև պաշտոնատար անձանց պատասխանատվության, այդ թվում՝ նրանց նկատմամբ կարգապահական ներգործության հարցը լուծելու և սեղմ ժամկետում հայտնաբերված խախտումներով պայմանավորված համապատասխան պայմանագրից բխող միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ հաղորդում է ուղարկվել ՀՀ արդարադատության նախարարին:

2021թ. ստուգվել է նաև ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում նախկին տարիներին կատարած ստուգումներով վերհանված խախտումների վերացման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունավետությունը: Պարզվել է, որ նախկինում հայտնաբերված որոշ խախտումներ դեռևս շարունակել են տեղ գտնել: Դրանք, մասնավորապես, կապված են եղել որոշ ՔԿՀ-ների խցերի գերբնակեցվածության, կարանտինային բաժանմունքի խցերը կենցաղավարման անհրաժեշտ որոշ պարագաներով ապահովված չլինելու, առանց թույլատրության քնելատեղերը վարագուրապատելու, բնակելի գոտիներում պատերի վրա քրեական ենթամշակույթը խորհրդանշող գրառումների առկայության, առանց վարձատրության ուղղիչ հիմնարկի կամ դրան հարող տարածքի բարեկարգման աշխատանքներում ներգրավվելու գործընթացի կազմակերպման և այլնի հետ:

Հայտնաբերված այս բնույթի խախտումները վերացնելու, հետագայում բացառելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազությունից հաղորդում է ուղարկվել ՀՀ ԱՆ ՔԿ ծառայության պետին: Ստացված գրությամբ տեղեկացվել է, որ արձանագրված խախտումներն ու խնդիրները քննարկվել են, դրանք վերացնելու և հետագայում բացառելու ուղղությամբ ՔԿՀ-ների ղեկավարությանը  տրվել են կոնկրետ հանձնարարություններ:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img