Չորեքշաբթի, 21 Մայիսի, 2025
- Գովազդ -spot_img

Վաճառքի է հանվել Ալեն Սիմոնյանին սպասարկած նախկին մեքենան, որը սարքին է. այն գնահատվել է 7,1 մլն դրամ. Civilnet.am

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Civilnet.am-ը գրում է. «Պետական գույքի կառավարման կոմիտեն վաճառքի է հանել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին սպասարկած նախկին մեքենան։ Կառավարությունը նոյեմբերին որոշել էր մոտ 200 000 դոլար հատկացնել Սիմոնյանի համար նոր ծառայողական՝ BMW 750 LI Xdrive մակնիշի մեքենա ձեռք բերելու համար։ Այդ պատճառով հին մեքենան Պետգույքի կառավարման կոմիտեն որոշել է օտարել։

Կառավարության այս որոշումը քննադատության ու բողոքի առիթ դարձավ, չնայած դրան՝ Սիմոնյանի համար BMW-ի հայաստանյան ներկայացուցչությունից՝ «Եվրոմոթորս»-ից այդ մեքենան գնվեց։

Իշխանության ներկայացուցիչները հայտարարում էին՝ Սիմոնյանին սպասարկող հին BMW-ն վատ վիճակում էր։ ԱԺ նախագահն ինքը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասում էր՝ մեքենան ամեն ամիս ու ամեն շաբաթ նոր խնդիր էր առաջացնում. «Դեպք է եղել, որ ընթացքի ժամանակ ստիպված ենք եղել կանգնելու, քանի որ մեքենան մի պահ դարձել է անսարք ու վարելու համար ոչ ունակ»,- ներկայացնելով հին BMW-ի խնդիրները՝ ասում էր Սիմոնյանը։

ԱԺ նախագահին նոր ծառայողական մեքենա գնելու որոշումը հիմնավորում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, որ տասնյակ միլիոնավոր դրամներ էին տրամադրվում այդ մեքենայի սպասարկման վրա։ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Գևորգ Պապոյանն ավելի հեռուն էր գնացել՝ հայտարարելով, որ այդ BMW-ի «փոխանցման տուփը չէր աշխատում», իսկ նոր BMW-ի գնումը պետք էր ու տեղին։

Պետական գույքի կառավարման կոմիտեն, սակայն, ԱԺ նախագահի հին ծառայողական BMW-ի տեխնիկական վիճակը բնութագրելիս նշել է, որ փոխանցման տուփն ու շարժիչը սարքին են, իսկ թափքը վնասվածքներ չունի։ Ավտոմեքենան գնահատվել է 7,1 միլիոն դրամ, ինչը գույքի մեկնարկային գինն է։ Ուշագրավ է, որ կոմիտեի՝ վաճառքի հանած շատ այլ մեքենաների տեխնիկական վիճակը ակնհայտորեն բնութագրվում է շատ ավելի վատ։ Օրինակ, Hyundai Elantra-ներից մեկի տեխնիկական վիճակի բնութագրում նշված է, որ շարժիչն ու թափքը ենթակա են վերանորոգման, նույնը՝ վաճառվող մեկ այլ մեքենայի՝ GMC Savana-ի դեպքում է։

Ալեն Սիմոնյանին սպասարկած նախկին մեքենայի դեպքում, սակայն, կոմիտեն այսպիսի նկատառումներ չունի»:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img