Ռուսաստանն ու Ուկրաինան աջակցում են Թուրքիայում բանակցային գործընթացը շարունակելու գաղափարին, հինգշաբթի հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ ապրիլի 6-ին և 7-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպումից հետո, գրում է ՏԱՍՍ-ը։
«Մենք հակամարտող կողմերին առաջարկել ենք շարունակել բանակցությունները Թուրքիայում: Երկու կողմերն էլ սկզբունքորեն պաշտպանում են Թուրքիայում բանակցություններ վարելու գաղափարը»,- ասել է նա։