Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ իր երկիրը կդառնա Ուկրաինայի անվտանգության երաշխավորը։ Նրա խոսքով՝ Ուկրաինայում «ինչ-որ պահի» հրադադար կլինի, և պետք է խաղաղություն հաստատել։
Այս մասին Ֆրանսիայի նախագահը խոսել է Le Parisien-ին տված հարցազրույցում։
«Դա չի կարող տեղի ունենալ առանց երաշխավորի, և Ֆրանսիան կոչված է լինել այդ երաշխավորներից մեկը», — ասել է Մակրոնը։