Կանադայի իշխանությունները որոշել են պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի պաշտպանական հատվածի 33 ձեռնարկությունների նկատմամբ:
Մասնավորապես, կանադական նոր պատժամիջոցների տակ են հայտնվել Մոսկվայի ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտը, «Զվեզդա» արդյունաբերա-ագրարային միավորումը, «Վիմպել» նավաշինական գործարանը եւ «Իստոկ» ոչ կառավարական ձեռնարկությունը: Կանադան կշարունակի հետեւել իրադարձությունների զարգացմանը եւ համակարգել գործողությունները միջազգային գործընկերների հետ, նշվում Է հայտարարության մեջ: Կանադան մարտի 11-ին նաեւ պատժամիջոցներ Է սահմանել հինգ ռուսաստանցիների եւ 32 կառույցների դեմ, որոնք, մասնավորապես, կապված են ՌԴ-ի պաշտպանական համալիրների հետ, ինչպես նաեւ մարտի 15-ին պատժամիջոցներ Է սահմանել ՌԴ-ի 15 պաշտոնատար անձանց, այդ թվում՝ փոխվարչապետ Դմիտրի Գրիգորենկոյի, Էկոնոմիկայի զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովի, ՌԴ-ի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Իգոր Կոնանշենկովի նկատմամբ: