Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ երկիրը պետք է շարունակի իր խաղաղ զարգացումը, չնայած Ուկրաինայում տեղի ունեցող ողբերգական իրադարձություններին: Նրա խոսքով, Թբիլիսին մտադիր չէ «երկրորդ ճակատ» բացել ուկրաինական հակամարտության պատճառով, գրում է interfax.ru-ն։
«Մենք շատ դրական ակնկալիքներ ունենք մեր երկրի զարգացման համար», — ասել է Ղարիբաշվիլին երկուշաբթի կառավարության նիստում։ Նրա խոսքով՝ չնայած Ուկրաինայում ստեղծված իրավիճակին, «իրենք պետք է պահպանեն խաղաղությունը»։