ՀՀ ազգային ժողովը քննարկում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ներկայացրած օրենքի նախագիծը, որն առաջարկում է արգելել կանխիկ եղանակով, այդ թվում՝ վճարային տերմինալների միջոցով խաղադրույքների իրականացումը, օրենքն ուժի մեջ մտնելուց 6 ամիս անց կարգելվի նաև խաղադրույքների իրականացումը էլեկտրոնային դրամապանակների միջոցով:
Ներկայում Հայաստանում խաղադրույքներ հնարավոր է իրականացնել երեք եղանակով՝ կանխիկով, էլեկտրոնային փողով և անկանխիկ, այսինքն՝ բանկային հաշիվների միջոցով:
Եթե օրենքն ուժի մեջ մտնի, կանխիկ եղանակը դուրս կգա: Այնուհետև 6 ամիս հետո դուրս կգա նաև էլեկտրոնային փողով վճարելու եղանակը: Եվ մնում է միայն բանկային հաշվով, այսինքն՝ միայն անկանխիկ եղանակով խաղադրույք իրականացնելու հնարավորությունը: Այսինքն` օրենքն ընդունելուց հետո բուքմեյքերական հաշիվները հնարավոր է լինելու լիցքավորել միայն էլեկտրոնային փողի հաշվից կամ բանկային հաշվից, իսկ 6 ամիս հետո՝ միայն բանկային հաշվից։