Պատգամավոր Լիլիթ Մինասյանի հետ շրջանառության մեջ ենք դրել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծ։ Այս մասին ֆեյսբուքում գրառում է կատարել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Ըստ նախագծի՝ պետական մարմիններում լրագրողների հավատարմագրումը կարող է դադարեցվել պետական մարմնի կողմից, եթե խախտվել են աշխատանքային գոտում գործող կարգապահական կանոնները։
Այսօր գործող կարգավորմամբ մի կողմից պետական կառույցը սահմանում է լրագրողի հավատարմագրումը դադարեցնելու հիմքերը, սակայն գործնականում չի կարող հավատարմագրման դադարեցման հիմքերի առկայության դեպքում որեւէ կերպ դադարեցնել լրագրողի հավատարմագրումը, քանի որ անհրաժեշտ է հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի դիմում:
Այս նախագծով լրացվում է օրենքում առկա բացը»։