Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ողբերգություն է անվանել այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, ընդգծելով, որ Ռուսաստանին այլ ընտրություն չէր մնացել, գրում է ՏԱՍՍ-ը:
«Այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, ողբերգություն է, բայց Ալեքսանդր Գրիգորևիչը (Լուկաշենկոն) ճիշտ է ասել` ընտրություն չկար: Ուղղակի ընտրություն չկար, հարցը միայն այն էր, թե երբ կսկսվի: Այսքանը», — ասել է Պուտինը: