Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել Է, որ երկրի գործող ղեկավար Էմանուել Մակրոնի օգտին կքվեարկի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում:
Ֆրանսիայի ՆԳ նախարարության վերջնական տվյալների համաձայն, Մակրոնը հավաքել Է ձայների 27,84 տոկոսը, «Ազգային միավորում» ծայրահեղ աջ կուսակցության առաջնորդ Մարին լե Պենը՝ 23,15 տոկոս: Ընտրությունների երկրորդ փուլը կկայանա ապրիլի 24-ին: