Շաբաթ, 19 Ապրիլի, 2025
- Գովազդ -spot_img

Միրզոյան․ Ադրբեջանը պետք է ազատ արձակի հայ գերիներին, այդ ուղղությամբ բանակցությունները շարունակվում

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Կա պատկերացում, որ Ադրբեջանը պետք է ազատ արձակի հայ գերիների հերթական խումբը, այդ ուղղությամբ բանակցությունները շարունակվում են:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-ում՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի, Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի բրյուսելյան հանդիպմանը:

«Անհետ կորածների, գերիների և այլ պահվող անձանց ազատ արձակման խնդիրը մեր առաջնային ուշադրության կենտրոնում է: Դա մեր ամենօրյա, ամենժամյա աշխատանքի առարկան է, թեման և թիրախը: Չեմ կարող մտաբերել որևէ լուրջ քննարկում, հանդիպում, որտեղ այս թեման չի արծարծվում: Այո, Ադրբեջանը ցայսօր չի կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունը, այն է՝ անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին, պատանդներին և այլ պահվող անձանց: Տարբեր պատրվակներ բերելով, այնուհետև խնդիրը կապելով ականապատված դաշտերի քարտեզների հետ, թեև նոյեմբերի 9-ի հայտարարությամբ որևիցե այդպիսի կորելյացիա չկար, ապա այլ պատրվակներ բերելով, այժմ Ադրբեջանը փորձում է խնդիրը կապել Ղարաբաղյան առաջին պատերազմում անհետ կորած անձանց փնտրելու հարցի հետ»,-ասաց Միրզոյանը:

Նա ընդգծեց, որ այդ հարցերն ընդհանրապես իրար հետ կապ չունեն: Եվ հայկական կողմն այնուամենայնիվ, որպես բարի կամքի նշան, արել և շարունակում է անել իր շատ մարդասիրական քայլերը և ակնկալում է, որ նույնպիսին էլ պետք է լինի Ադրբեջանի պահվածքը՝ և մարդասիրական նկատառումներից ելնելով և նաև նրանից, որ դա իր ուղակի պարտավորությունն է՝ թղթի վրա գրված:

«Ինչպես և ակնկալելի էր թեման քննարկվել է նաև վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Շառլ Միշելի վերջին բրյուսելյան հանդիպման ընթացքում: Եվ կա պատկերացում, որ հայ պատանդների հերթական խումբը պետք է ազատ արձակվի: Հիմա շարունակում ենք բանակցել դրա շուրջ»,-ասաց ԱԳ նախարարը:

Նրա խոսքով՝ գերիների հարցով միջնորդությունները շատ են, քանի որ հարցը ընդգծված մարդասիրական բնույթ ունի: Միրզոյանը հիշեցրեց, որ  միջնորդությամբ հանդես են եկել և շարունակաբար հանդես են գալիս ռուսաստանյան գործընկերները, Ֆրանսիան, ԱՄՆ-ն, և նրանցից յուրաքանչյուրն ինչ-որ ժամանակահատվածում հաջողություն արձանագրել է այս առումով, բայց նաև այլ գործընկերներ՝ ինչպես օրինակ Շառլ Միշելի գրասենյակը, Հունգարիան իր ջանքերի շնորհիվ ևս հայրենիք վերադարձան որոշ գերիներ: 

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img