Բրիտանացի հաղորդավար, պրոդյուսեր Սայմոն Քոուելը, ով արևմտյան շոու բիզնեսի ամենահարուստ աստղերից է, իր ունեցվածքի մի մասը կտակել է շներին:
Ինչպես գրում է Luxury Launches-ը, պրոդյուսերը չորքոտանի բարեկամներին կտակել է 26 մլն դոլար:
Գումարը ստանալու են Dogs Trust, K9 և Battersea Dogs Home բարեգործական կազմակերպություները: 62-ամյա աստղը որոշել է կտակ գրել մի քանի ամիս առաջ հեծանվով տեղի ունեցած լուրջ վթարից հետո: