Հաղթել ենք 90–ականների ճակատամարտը, փառք տվել տղաներին, 2020 թվականին ունեցանք անհաջողություն, որի հետ կապված չպետք է նորից ողբերգություն սարքենք, որովհետև ես համաձայն չեմ այն տերմինի հետ, որ մենք պարտվել ենք, և այլն։ Այս մասին այսօր Ազգային ժողովում՝ ելույթի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
Նրա խոսքով՝ այսօր իշխանությունը շարժվում է խաղաղության օրակարգով, բայց ինքը վստահ չէ, որ հարևան երկիրը պատրաստ է դրան։