ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը կարծում է, որ հարևան Վրաստանի և Իրանի հետ առևտրաշրջանառությունը պետք է էլ ավելի մեծացնել, իսկ այն հարևանների հետ, որոնց հետ չկան հարաբերություններ, առևտրաշրջանառություն, պետք է ստեղծել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սուքիասյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանում իր ելույթում:
«Օրինակ, մեր եղբայր վրացիները, մեր բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետությունը, մեր հարևան Ադրբեջանն ու Թուրքիան: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ այն առևտրաշրջանառությունը, որ ունենք եղբայր վրացական պետության հետ և բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության հետ, ամեն օր, ամեն ժամ մեծացնենք, խոշորացնենք, ավելի նոր ծրագրեր իրականացնենք: Այն հարևանները, որոնց հետ չենք ունեցել առևտրաշրջանառություն, ոչ մի հարաբերություն, պետք է ամեն ինչ անենք, որ դա իրական դառնա»: