Կիրակի, 1 Հոկտեմբերի, 2023
- Գովազդ -spot_img

Աղվան Հովսեփյանի, կնոջ ու որդիների անուններով գրանցված 60-ից ավելի գույքերի, դրամական միջոցների վրա կալանք է դրված

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Ավարտվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փողերի լվացման և այլ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Ինչպես հայտնում են Գլխավոր դատախազությունից, նշված քրեական գործով վարույթն իրականացնող քննիչի՝ դեկտեմբերի 6-ի որոշմամբ Աղվան Հովսեփյանին վերջնական մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 310-րդ հոդվածով (3 դրվագ) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հինգ դրվագ): Իսկ 2021թ դեկտեմբերի 10-ի որոշմամբ Վրեժ Մարկոսյանին վերջնական մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

 
 
Մեղադրական եզրակացությունը կազմելու համար հավաքված ապացույցները բավարար համարելով՝ վարույթն իրականացնող մարմինը հայտարարել էր նախաքննության ավարտ և քրեական գործի նյութերը ծանոթացման նպատակով տրամադրել մեղադրյալներին և նրանց պաշտպաններին:

2021թ. դեկտեմբերի 13-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստուգման նպատակով ստացվել էր քրեական գործը, որով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն և դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից քննիչին տրվել էր քրեական գործի լրիվությունը, օբյեկտիվությունը և բազմակողմանիությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ քննչական ու դատավարական գործողություններ կատարելու վերաբերյալ գրավոր ցուցում:

Ցուցումի կատարման արդյունքում հետագա նախաքննության ընթացքում գործով ձեռք են բերվել ինչպես Աղվան Հովսեփյանին առաջադրված մեղադրանքները հիմնավորող, այնպես էլ առանձին մեղադրանքներում արդարացնող, որոշ արարքների իրավաբանական որակումը փոփոխելու համար հիմք հանդիսացող, ինչպես նաև նրա կողմից ևս մեկ այլ, նախկին մեղադրանքում չներառված, ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու վերաբերյալ ապացույցներ:

Ըստ այդմ՝ գործով ձեռք բերված ապացույցների գնահատման արդյունքում վարույթն իրականացնող քննիչի՝ 2022թ. ապրիլի 4-ի որոշմամբ Ա. Հովսեփյանին նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար:

Մյուս մեղադրյալ Վ. Մարկոսյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել, լրացվել է և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Նախաքննության ընթացքում կալանք է դրվել Ա.Հովսեփյանի և նրա հետ փոխկապակցված անձանց՝ կնոջ ու որդիների անվամբ գրանցված 6 տասնյակից ավելի անշարժ, շարժական գույքերի, դրամական միջոցների, ինչպես նաև Ա.Հովսեփյանի հետ փոխկապակցված թվով 15 ՍՊ ընկերությունների շարժական և անշարժ գույքերի, դրամական միջոցների և կանոնադրական կապիտալում առկա բաժնեմասերի վրա:

Կալանք է դրվել նաև Վ.Մարկոսյանի 800.000.000 ՀՀ դրամ արժողությամբ անշարժ, շարժական գույքերի և ֆինանսական (դրամական) միջոցների վրա:

Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ստացվել է ՀՀ գլխավոր դատախազությունում: 2022թ. ապրիլի 15-ին հսկող դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը հաստատվել է և ըստ էության քննելու համար գործն ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

Բացի այդ, վերոնշյալ քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի կողմից 2022թ. ապրիլի 1-ին որոշում է կայացվել ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի նախկին ղեկավար Հ. Ավագյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ համայնքապետարանի աշխատակիցներ Ա Սարգսյանի և Ա. Դավթյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:

Նշված որոշմամբ հաստատվել է, որ Բյուրական համայնքի  ընդհանուր՝ 27.796 հա մակերեսով թվով 10 հողատարածքները ձևական աճուրդի միջոցով 2010թ. հոկտեմբերի 25-ին օտարվել են ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ապա՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Ա. Հովսեփյանի որդուն՝ Ն. Հովսեփյանին: Նշված հողամասերի հետ կապված, ի թիվս այլնի, ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավվել է նաև Ա. Հովսեփյանը:

Նկատի ունենալով, որ ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրական համայնքին պատկանող հիշյալ հողատարածքները օտարվել են օրենքով սահմանված կարգի խախտմամբ՝ ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Ա.Մարտիրոսյանը գրություն է ուղարկել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ խոշորացված համայնքի ղեկավար Թ. Շահվերդյանին՝ իր իրավասության սահմաններում ձեռնարկելու գործող օրենսդրությամբ նախատեսված միջոցառումները՝ նշված հողատարածքները համայնքին վերադարձնելու նպատակով:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր մեկնաբանութիւնը։
Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր անունը։

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img