Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը հայտարարել է, որ շրջանառության մեջ են դրել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծ։
«Ըստ նախագծի՝ պետական մարմիններում լրագրողների հավատարմագրումը կարող է դադարեցվել պետական մարմնի կողմից, եթե խախտվել են աշխատանքային գոտում գործող կարգապահական կանոնները։
Այսօր գործող կարգավորմամբ մի կողմից պետական կառույցը սահմանում է լրագրողի հավատարմագրումը դադարեցնելու հիմքերը, սակայն գործնականում չի կարող հավատարմագրման դադարեցման հիմքերի առկայության դեպքում որեւէ կերպ դադարեցնել լրագրողի հավատարմագրումը, քանի որ անհրաժեշտ է հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի դիմում:
Այս նախագծով լրացվում է օրենքում առկա բացը»։
Chap.am-ի փոխանցմամբ՝ այսօր խորհրդարանում լրագրողական համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում է կազմակերպվել՝ ընդդեմ այդ նախագծի։ Համայնքի ներկայացուցիչների խոսքով՝ դա սահմանափակելու է լրագրողների աշխատանքը խորհրդարանում։ Ելույթով հանդես է եկել նաև ՀՀ ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը։
Տեսանյութը՝ 168.am-ի