Ադրբեջանի խորհրդարանի՝ Միլլի Մեջլիսի այսօրվա նիստում պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան առաջարկել է Հայաստանի հետ հարաբերությունների հանձնաժողով ստեղծել, գրում է minval.az-ը։
Պատգամավորի խոսքով՝ Ադրբեջանը պետք է օգտվի ստեղծված իրավիճակից:
«Մենք պետք է ակտիվացնենք մեր աշխատանքը Հայաստանի խորհրդարանի հետ։ Խորհրդարանում այս ուղղությամբ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտություն կա։ ԱՊՀ տարածքում մենք Հայաստանի հետ համատեղ գործում ենք 5 հարթակներում: ՀԿ-ները պետք է ակտիվացնեն նախագծերը Հայաստանում ՀԿ-ների հետ, առաջարկներ ներկայացնեն հանրությանը։ Մենք պետք է սկսենք աշխատել հայ հասարակության հետ առանց միջնորդների», գրում է Tert.am-ը։