Ձևավորված գեղեցիկ ավանդույթի համաձայն` ապրիլի 16-ին ժամը՝ 20:00-ին, առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու բակից կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով կանթեղներով երթը։
«Հարության Ավետիս» խորագրով կանթեղներով երթը կմեկնարկի Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցուց։ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ երթը նախաձեռնել ու արդեն 8-րդ տարին է, որ իրականացնում են թեմի երիտասարդաց միությունները։
Երթի մասնակիցները Ճրագալույցի Սուրբ Պատարագից հետո կստանան Նավասարդ Սրբազանի օրհնությունն ու Սուրբ Հարության Ավետիսը մարդկանց փոխանցելով՝ Մ. Մաշտոցի պողոտայով և Ամիրյան փողոցով կքայլեն դեպի Հանրապետության հրապարակ: Թեմի երիտասարդական միությունների հոգևոր համակարգող Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ մասնակիցները քարե գորգի վրա խաչ կկազմեն՝ ի նշան Քրիստոսի Հրաշափառ Հարության:
Մասնակցել ցանկացողներին խնդրում ենք առաջնորդանիստ Ս․ Սարգիս եկեղեցու մոտ հավաքվել 19․15-ին։ Երթը կմեկնարկի ժամը 20․00-ին։