Հայաստանի Ազգային հերոս, պետական-քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանը կդառնար 90 տարեկան:
Կարեն Դեմիրճյանը հայրենիքի ու պետության ինքնատիպ ու նուրբ ընկալում ուներ։
Դեմիրճյանի հայրենասիրությունն էտալոնային էր հատկապես նրա գործունեության խորհրդային ժամանակաշրջանում և այդպիսին էլ մնաց անկախ Հայաստանում նրա պետական ու քաղաքական գործունեության ողջ շրջանում։
Դրանում անձամբ եմ համոզվել նաև մեր հանդիպման ժամանակ, երբ ես Հայաստանի վարչապետն էի, Կարեն Դեմիրճյանը՝ «Հայէլեկտրամեքենա» ԱՓԲԸ տնօրենը:
Այս մասին հաճախ եմ խոսել Կարեն Դեմիրճյանի երջանկահիշատակ տիկնոջ՝ Ռիմա Դեմիրճյանի հետ, ով որպես երկրի նախագահ պաշտոնավարմանս ժամանակ միշտ իմ ցանկալի հյուրն էր։
Այդ էտալոնին հաճախ եմ առնչվում տիկին Ռիմայի հեղինակած և ինձ նվիրած՝ «ՀԻՇԱՏԱԿ» գիրքը պարբերաբար ընթերցելիս, որն արժանի կոթող է Կարեն Դեմիրճյան մարդու և գործչի հիշատակին…
Արմեն Սարգսյան
Հայաստանի Հանրապետություն 4-րդ նախագահ