ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո զոհված զինծառայողների ծնողները որոշել են հանցագործության մասին հաղորդում ներկայացնել Դատախազություն, գրում է Sputnik Armenia-ն։
Նրանց ասում են` մեր որդիները զոհվել են 2020թ–ի հոկտեմբերի 12-ին, Ջուղարլու կոչվող տեղանքում` հակառակորդի կողմից հարձակման ենթարկվելու հետևանքով։
2022թ–ի ապրիլի 13-ին Փաշինյանի կողմից հնչել են այնպիսի ձևակերպումներ, որոնք մեզ հիմք են տալիս հաստատված համարելու, որ 2020թ–ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողությունները սկսվել են իրականացվել Փաշինյանի դրդչությամբ, ինչպես նաև` նրա պաշտոնեական լիազորությունները չարաշահելու արդյունքում։
Ծնողների համոզմամբ, Փաշինյանը, նախապես իմանալով պատերազմի հետևանքները, հնարավոր կորուստներն ու զոհերը, դիտվորությամբ չի կանխել այն, ու իր անգործությամբ դրդել է Ադրբեջանին պատերազմ սկսել։ Արդյունքում զոհվել են 3800 զինծառայողներ, անհայտ կորել` 100-ից ավելի անձինք, գերեվարվել`500–ից ավելի զինծառայողներ ու քաղաքացիական անձինք, հաշմանդամ դարձել` 11 000-ը։