ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 19-ին Մոսկվայում կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:
Կքննարկվի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը, ներառյալ՝ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման միջոցառումները։