Երեկ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Աթրուր Վանեցյանը Ազատության հրապարակում հայտարարել է անժամկետ գործողությունների մեկնարկի մասին և հայտնել, որ ընդդիմությունից հասարակությունը միշտ գործողություններ է պահանջել, հիմա դրանք սկսված են։ Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ ինքը տուն չի գնալու Ազատության հրապարակից։
Երեկոյան ընդդիմադիրները ցանկանում էին վրաններ տեղադրել Ազատության հրապարակում, սակայն ոստիկանությունը տարել էր վրաններ ու բերման ենթարկել հինգ անձի, ինչից հետո ելույթով Արթուր Վանեցյանն ասաց, որ եթե վրանները չբերեն, կամ թույլ չտան վրաններ տեղադրել, միևնույն է իրենք մնալու են դրսում։
Գիշերը նստացույցի մասնակիցները վրաններ են տեղադրել․ հետագա գործողությունների մասին, բացի այն, որ անժամկետ են բողոքի ակցիաները, այլ բան չեն հայտնում։