ԱՄՆ-ի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ հարաբերությունների լարվածությունն անասելի մակարդակի Է հասել Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության սկսվելուց հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 19-ին գրել Է Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի եւ Սաուդյան Արաբիայի պաշտոնատար անձանց:
Ինչպես նշում Է թերթը, ԱՄՆ-ի եւ նրա մերձավորարեւելյան գործընկերոջ միջեւ հարաբերությունները «հասել են վերջին տասնամյակների ամենացածր մակարդակին»՝ 2019 թվականին ընդդիմադիր սաուդցի լրագրող Ջամալ Հաշուքջիի սպանության պատճառով սկանդալի ֆոնին: Այն ժամանակ, դեռ լինելով նախագահի թեկնածու, Ջո Բայդենը խոստացել Էր համաշխարհային ասպարեզում Սաուդյան Արաբիային «վտարակ» դարձնել այս երկրում մարդու իրավունքների հետ կապված իրադրության պատճառով:
Այդ դինամիկան շարունակություն Է ստացել 2022 թվականին ուկրաինական ճգնաժամի ամենալարված շրջանում: Ինչպես նշում են թերթի զրուցակիցները, վերջերս տեղի ունեցած շփումների ժամանակ Սպիտակ տունը պնդել Է, որպեսզի Էր Ռիադն ավելացնի նավթի արդյունահանումը համաշխարհային շուկայում դրա գների նվազմանն հասնելու համար՝ դրանով իսկ «խափանել Ուկրաինայում ՌԴ-ի ռազմական գործողության ֆինանսավորումը»: Սակայն թագավորությունը չի արձագանքել այդ խնդրանքին: «Ի վերջո 36-ամյա գահաժառանգ արքայազնը (Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդը) բղավել Է (ազգային անվտանգության գծով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական) Ջեյք Սալիվանի վրա այն բանից հետո, երբ նա բարձրացրել Է 2018 թվականին սաուդցի լրագրող Ջամալ Հաշուքջիի սպանության հարցը: Արքայազնը Սալիվանին հայտարարել Է, որ այսուհետեւ չի ցանկանում քննարկել այդ հարցը, եւ որ ԱՄՆ-ը կարող Է մոռանալ նավթի արդյունահանումն ավելացնելու իր խնդրանքը»,-հրատարակությունը մեջբերում Է զրուցակիցների խոսքը՝ վկայակոչելով վերջերս Մերձավոր Արեւելք կատարած Սալիվանի այցը: Աղբյուրները պնդում են, որ այդ տարաձայնությունների ֆոնին սաուդյան կողմը չեղարկել Է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի պլանավորված այցը երկիր: Այդ որոշման պաշտոնական պատճառը ժամակարգում առկա անճշտություններն Էին, սակայն այդ նույն օրը երեկոյան Էր Ռիադում ընդունել են «ռուսաստանցի բարձրաաստիճան քաղաքական գործիչներից մեկին, որը գտնվում Էր ԱՄՆ-ի պատժամիջոցների ներքո»: Ընդ որում՝ ռուսաստանցի պաշտոնյայի անունը չի նշվում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: