Մենք էլ ենք ասում՝ հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն, որովհետեւ նորմալ չէ 21-րդ դարում ունենալ հարեւան պետություն, որի հետ սահմանները փակ են: Այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, գրում է News.am-ը։
«Իշխանությունները հայտարարում են՝ առանց նախապայմանների մենք Թուրքիայի հետ կարգավորելու ենք հարաբերությունները: Բայց մի շատ պարզ հարց է առաջանում՝ եթե առանց նախապայմանների է, ինչու Թուրքիան միակողմանի չի բացում Հայաստանի հետ իր կողմից միակողմանի փակված ճանապարհները: Հայաստանը ճանապարհ չի փակել, փակել է Թուրքիան»,-ասաց նա: