Հայաստանի նոր ղեկավարության՝ 2019-ին հնչեցրած անհեթեթ մտքերը փաստացի վերջ դրեցին բանակցային գործընթացին։ «Արցախը Հայաստան է և վերջ» բառերով ավարտվեց բանակցային գործընթացը, և այս հայտարարությունից հետո ինձ այցելած Մինսկի խումբը շատ անորոշ վիճակում էր։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Երբ 2018-ին Հայաստանի նոր ղեկավարությունը եկավ իշխանության, և՛ Մինսկի խմբում, և՛ մենք որոշակի հույս ունեինք… որ իշխանության եկած քաղաքական գործիչների նոր սերունդը կհասկանա իրականությունը, որ նրանք ի վիճակի չեն պատերազմել Ադրբեջանի դեմ: Սակայն 2019 թվականին Հայաստանի ղեկավարությունը բոլորովին այլ դիրքորոշում որդեգրեց։ Այս հայտարարությունից հետո անհնար էր որևէ բանակցություն վարել»,- ասել է Ալիևը: