ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույցի ընթացքում խոսել են Արցախում կայունություն ու անվտանգություն ապահովելու խնդրի մասին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկուսն էլ վերջին ընթացքում այդ հարցով շփումներ են ունեցել կողմերի հետ։
Նշվում է, որ ՌԴ նախագահը տեղեկացրել է տնտեսական ու տրանսպորտային կապերի վերականգնմանն ուղղված ծրագրերի իրականացման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման գործընթացի մեկնարկի, Հայատանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները նախապատրաստելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին։