ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը որպես քաղաքացի է մասնակցում ավանդական ջահերով երթին: Այս մասին նա ասել է ջահերով երթից առաջ լրագրողների հետ զրույցում:
«Ես քաղաքացի լինելուց հրաժարվե՞լ եմ: Քաղաքականությունը մի բան է, քաղաքացի լինելը՝ այլ: Ցանկացած քաղաքական գործիչ, առաջին հերթին, պետք է լինի քաղաքացի»,-ասել է նա, գրում է News.am-ը։
Հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ նախկինների ժամանակ միջազգային հանրության կողմից Արցախի նշաձողը իջեցնելու պահանջ է եղել, Ձեր նախագահության ժամանակ այդպիսի պահանջ արդյոք նրա առջև դրվե՞լ է, նա պատասխանեց. «Ո՛չ: Ի՞նչ է նշանակում դա: Ես կարծում եմ՝ այդպիսի հարցերին ոտքի վրա պատասխանելն այդքան էլ հարիր չէ, բայց այդուհանդերձ, Ադրբեջանն էլ չէր ուզում 88-ից սկսած ընդհանրապես որևէ նշաձողի մասին խոսել, արդյո՞ք դա ինչ-որ այնպիսի մի փաստ է, որը մեզ պետք է ստիպեր հրաժարվել մեր նպատակներից, իհարկե, ո՛չ: Բոլոր այդ փաստաթղթերը կան, դուք պահանջեք Նիկոլ Փաշինյանից՝ թող հրապարակի, թե 2019թ. իրեն ինչ են առաջարկել, և ընդհանրապես իր համար ո՞րն է նշաձողը»: