Ռուսաստանը, Արևմուտքի պատժամիջոցների պատճառով, Հայաստանի և Ադրբեջանի հետ առևտրում ավելի ակտիվորեն անցնում է ռուբլով հաշվարկների, ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։
Նրա խոսքով, այժմ Ադրբեջանի հետ ապրանքաշրջանառության մոտ 30 տոկոսը ռուբլով է, Հայաստանն արդեն սկսել է ռուբլով վճարել գազի համար։