Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ իր երկիրը կշարունակի միջուկային ուժերն ամրապնդել «առավելագույն արագությամբ»: Այս մասին նա ասել է Կորեայի ժողովրդական բանակի հիմնադրման տարեդարձին նվիրված շքերթում:
«Մենք միջոցներ կձեռնարկենք առավելագույն արագությամբ զարգացնելու և ամրապնդելու ԿԺԴՀ-ի միջուկային ուժերը», — ասել է ԿԺԴՀ ղեկավարը:
Նա նշել է, որ միջուկային զենքի հիմնական գործառույթը «պատերազմի կանխումն է»։