Քիչ առաջ Գլխավոր դատախազության քաղաքացիների ընդունելության, դիմումների քննության բաժնի պետը հավաքված քաղաքացիներին զոհված զինծառայողների ծնողներին տեղեկացրեց, որ Դատախազությունը վաղը գրավոր ծանուցմամբ և պաշտոնական կայքով կտեղեկացնի իրենց փոխանցած միջնորդության վերաբերյալ պատասխանը։ Աշխատակիցը նշեց, որ դա գլխավոր դատախազի պաշտոնական պատասխանն է։
Հիշեցնենք, որ զոհված զինծառայողների ծնողները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին ենթարկել պատասխանատվության պատերազմը չկանխելու և իրենց զավակներին սպանելու համար։ Նրանք մեջբերում են Փաշինյանի՝ Ազգային ժողովում կատարած հայտարարությունը, որ իրենք կարող էին կանխել պատերազմը, բայց նույն արդյունքն էր լինելու, պարզապես առանց զոհերի։