Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ազատագրական շարժումը այսօր իրազեկման ակցիա է իրականացրել Երևանում և Կառավարության շենքի մոտ։ Նրանք ակցիան իրականացրել են հակագազերով, բժշկական հագուստով և ախտահանման հատուկ նյութերով, այդկերպ ցույց տալով, որ պետք է երկիրը մաքրել այլասերությունից, որը բերում է գործող իշխանությունը։ Կառավարության մոտ բախում տեղի ունեցավ ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև։ Շարժման մոտ 7-8 անդամ բերման ենթարկվեց։
Շարժման անդամներից Արա Զոհրաբյանը նշեց, որ իրենց գործողությունները դրանով չեն ավարտվում և երեկոյան պատրաստվում են մեկ այլ բողոքի ցույց կազմակերպել։
Տեսանյութը՝ 168.am-ի







