ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցն այժմ չի քննարկվում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել Է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Fox News հեռուստաալիքին տված արցազրույցում, որը եթերում ցուցադրվել Է ապրիլի 26-ին:
Պատասխանելով այն հարցին, թե նա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ քննարկել Է արդյոք ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության հնարավորությունը՝ Օսթինն ընդգծել Է, որ «չԷր ցանկանա շահարկել այդ թեմայով»: «Դա սուվերեն ընտրություն Է, սուվերեն որոշում,- նշել Է Պենտագոնի ղեկավարը:- Այժմ այդ հարցը չի քննարկվում»:
Ապրիլի 26-ին ավելի վաղ ամփոփելով Գերմանիայի Ռամշտայն ավիաբազայում Արեւմուտքի կողմից Կիեւին ռազմական օգնություն ցույց տալու շուրջ կոնսուլտացիաները, Օսթինը հնարավոր Է համարել, որ Ուկրաինան հետագայում ձգտի անդամակցելու Հյուսիսատլանտյան դաշինքին: Զելենսկին ավելի վաղ բազմիցս հայտարարել Է, որ Ուկրաինան պատրաստ Է Ռուսաստանի հետ քննարկելու ՆԱՏՕ-ին անդամակցությունից հրաժարվելու եւ Ղրիմի կարգավիճակի հարցն այն բանից հետո, երբ դադարեցվեն ռազմական գործողությունները եւ Ռուսաստանի զորքերը դուրս բերվեն Ուկրաինայի տարածքից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: