Ազատագրական շարժման անդամներն այս պահին Երևանում իրազեկման ակցիա են անցկացնում։ Նրանք ընտրել են պայքարի հետաքրքիր ու օրիգինալ ձև։ Ակցիայի մասնակիցները բժշկական հագուստով ու սարքավորումներով են, ինչը խորհրդանշում է, որ բժշկական եղանակով ախտահանում են երկիրը իշխանություններից և այլասերումից։
«Այս իշխանություններն ամեն ինչ արել են, որ երկրում այլասերվածություն լինի։ Մենք պետք է ազատագրվենք դրանից։ Այսօրվա իրազեկման ակցիան այդ նպատակն ունի»,- հայտարարեցին ակցիայի մասնակիցները, ապա ավելացրին՝ այսօր ՀՀ-ում ամենաայլասերված վայրը ՀՀ կառավարության շենքն է և սկսելու են այդտեղից։
Կառավարության շենքի դիմաց հավաքված են մեծ թվով ոստիկաններ, ովքեր խոչընդոտում են խաղաղ հավաքը։