Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ազատագրական շարժումը այսօր կրկնին բողոքի ակցիա է իրականացնում Հանրապետության հրապարակում։ Շարժման անդամները այսօր ևս բժշկական հագուստով են, բժշկական գործիքներով ու ախտահանիչ նյութերով։
Նրանք այդկերպ փորձում են ցույց տալ, որ պետք է վիրահատական եղանակով հեռացնել գործող իշխանություններին և վերջ դնել իրենց ոլչ հայանպաստ գործունեությանը։ Այս պահին Ոստիկանությունը կրկին խոչընդոտում է Շարժման անդամների՝ խաղաղ հավաք իրականացնելու իրավունքը՝ թույլ չտալով բարձրացնել իրենց բողոքի ձայնը։
Ոստիկաններին հավանաբար դուր չի եկել այն երգիծանկարը, որը Շարժման անդամները իրենց ձեռքերում ունեն։ Ոստիկանները բերման ենթարկում Շարժման անդամներին՝ առանց հստակ բացատրության։