Առաջիկայում կկայանա Ղարաբաղի հարցով եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ, իսկ մինչև այս շաբաթվա վերջ նախատեսվում են շփումներ նաև Բաքվում՝ արտաքին գործերի նախարարության միջոցով։ Այս մասին հինգշաբթի կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Կարգավիճակի թեմայի շուրջ Բաքվի և Երևանի միջև սկզբունքային տարաձայնություններ կան։ Մենք տեսնում ենք մեր դերը կողմերի մերձեցմանն օգնելու հարցում»,- ասել է Զախարովան։