Այսօր՝ 29.04.2022թ. առավոտյան Վահագն Չախալյանին և Տարոն Դավթյանին առանց որևէ հիմքի և պատճառի Հանրապետության Հրապարակի մոտից ձերբակալել են:
Անդրանիկ Մարգարյանին ՀՀ կառավարության շենքի դիմաց միայնակ Նիկոլ Փաշինյանի երգիծանկարը պահելու համար բռնի ուժի կիրառմամբ բերման են ենթարկել:
Բերման է ենթարկվել նաև հեռախոսով նկարահանող Անդրանիկ Հակոբյանը: Պարզվել է նաև, որ մեկ այլ վայրից բերման է ենթարկվել Ազատագրական շարժման անդամ Վազգեն Պետրոսյանը:
Հ.Գ. Հիշեցնում եմ, որ «Հավաքների մասին» օրենքի համաձայն մեկ մարդու կողմից կատարած բողոքի ակցիան չի կարող համարվել հավաք:
Բացի այդ, քաղաքական պաշտոն զբաղեցրած անձի երգիծանկարը թույլատրելի քննադատություն է, որի համար չի կարող նույնիսկ քաղաքացիական պատասխանատվություն սահմանվել: