Երեկ՝ ապրիլի 28-ին «Ազատագրական շարժման» անդամներն իրազեկման հերթական ակցիա են իրականացրել Երևանի Հանրապետության Հրապարակում: Օրվա թեման էր՝ «Ազատագրում պառակտվածությունից»: Ակցիայի մասնակիցներից Վահագն Չախալյանի ձեռքում էր նաև Նիկոլ Փաշինյանի A4 չափի երգիծանկարը, իսկ հագին՝ խորհրդանշական բժշկական խալաթը:
Այդ երգիծանկարի համար Ազատագրական շարժման անդամներին ոստիկանությունը բռնի կերպով բերման ենթարկեց։ Chap.am-ը ֆիքսել է, որ դրանից հետո մայրաքաղաքի տարբեր փողոցներում քաղաքացիները պատերին փակցրել են այդ երգիծանկարը։