Հայաստանի ԱԳՆ-ն տեղեկություն չունի Երևանի ու Բաքվի ներկայացուցիչների միջև Բրյուսելում նախատեսվելիք հնարավոր հանդիպման մասին, ինչպես հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Այդ մասին 24News-ին հայտնել է ՀՀ արտաքին գերատեսչության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։
«Այս պահի դրությամբ նման հանդիպման մասին տեղեկատվություն առկա չէ»․- ասել է նա։
Նախօրեին՝ ապրիլի 28-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում անցկացվող միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչները կարող են Բրյուսելում հանդիպել 2022 թ․ մայիսի սկզբին, հայտնում է ՏԱՍՍ-ը։