Սահմանադրական դատարանն այսօր՝ ապրիլի 29-ին, սահմանադրական ճանաչեց Ազգային ժողովի նախագահի ընտրությունը, որի իրավաչափությունը վիճարկում էին ընդդիմադիր պատգամավորները։
Հիշեցնենք, որ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները պնդում էին, որ ԱԺ նախագահի ընտրությունը Սահմանադրության օրենքի խախտմամբ է տեղի ունեցել, քանի որ ընտրության ժամանակ իրենց առաջադրած երկու թեկնածուները՝ «Հայաստան» դաշինքի այդ ժամանակ կալանավորված պատգամավորներ Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի ներկայությունն ապահովված չի եղել։