Քիչ առաջ ոստիկանությունը «բերման է ենթարկել» Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի ծաղրանկարով հավերին։ Ոստիկանության մոտ արդեն առաջանում են վախեր նաև ընտանի կենդանիներից։
Կարծում ենք՝ կենդանիների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները պետք է շտապ արձագանքեն և պահանջեն հավերին ազատ արձակել։
Նշենք, որ ակցիան իրականացրել են Ազատագրական շարժման անդամները։
Նախորդ օրը ոստիկանությունը բերման էր ենթարկել ակցիան դեռ չսկսած Ազատագրական շարժման անդամներին, որոնց ձեռքին եղել է Փաշինյանի երգիծանկարը։