Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն չի պատրաստվում միջամտել Ուկրաինայի հակամարտությանը:
Չավուշօղլուն այս մասին հայտարարել է Sabah թերթին տված հարցազրույցում:
«ՆԱՏՕ-ն չի պատրաստվում միջամտել հակամարտությանն Ուկրաինայում, սակայն անհրաժեշտ պատասխան կտա դաշինքի ցանկացած անդամի վրա ամենափոքր հարձակման դեպքում»,- հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարը: