Քիչ առաջ ՀՀ Ոստիկանությունը ֆեյսբուքյան էջում տեղադրել էր հայտարարություն, տեղեկացնելով, որ Երևանում բոլոր ճանապարհները բաց են։ «Այսօր առավոտից մայրաքաղաքի երեք տասնյակ խաչմերուկներ փակվել էին քաղաքացիների կողմից:
Ոստիկանության ծառայողներն արագորեն վերականգնել են երթևեկությունը:
Ներկայումս մայրաքաղաքում բոլոր ճանապարհները բաց են ու երթևեկելի»,- ասված էր հայտարարությունում։
Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական, ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի եղբայրը՝ Նաիրի Սարգսյանը այդ հայտարարության տակ գրել է․ «Ապրեք կյանքեր, լավ գործ արեցիք»։ Ստացվում է իշխանության ներկայացուցիչները կամ նրանց հարազատները սատարում են բռնությունը, որը ոստիկանությունը կիրառում է ցուցարարների նկատմամբ։